ՀԿԿ ԿԵՆՏԿՈՄԻ ՊԼԵՆՈՒՄԸ

ՀԿԿ ԿԵՆՏԿՈՄԻ ՊԼԵՆՈՒՄԸ

Ինֆորմացիոն հաղորդագրություն

Սույն թվականի սեպտեմբերի 26 ին տեղի ունեցավ Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեի պլենումը։

   Նախքան պլենումի աշխատանքները սկսելը, պլենումի անդամներն ու բոլոր ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 44 օրյա Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը։

   Պլենումի անդամները միաձայն ընտրեցին Երջանիկ Ղազարյանին ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար։ Ընտրվեց նաև Կենտկոմի քարտուղարների կազմը։ ՀԿԿ Կենտկոմի երկրորդ քարտուղար ընտրվեց Գագիկ Մանուկյանը, իսկ ընկերներ Անդրանիկ Ղուկասյանը, Բորիս Գյուրջյանը, Աշոտ Պապյանը և Մհեր Օհանյանը ընտրվեցին Կենտկոմի քարտուղարներ։

   ՀԿԿ Կենտկոմի նորընտիր առաջին քարտուղարը հանդես եկավ ելույթով, որում անդրադարձ կատարվեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, հայ-ռուսական հարաբերություններին, կայանալիք ՏԻՄ ընտրություններին և կուսակցության հետագա անելիքներին։

   Ընկեր Ղազարյանն իր խոսքում նշեց, որ կոմունիստները գալիս են իշխանություն վերցնելու և կրկին տեր կանգնելու իրենց կառուցած երկրին։

    Ելույթ ունեցան նաև ընկերներ Գագիկ Մանուկյանն ու Անդրանիկ Ղուկասյանը։ Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցության Կենտկոմի քարտուղար, ՌԴ Պետդումայի պատգամավոր, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Կազբեկ Տայսաևը, ով իր ելույթում նույնպես ընդգծեց հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունն ու դրանց խորացման անհրաժեշտությունը։

   Պլենումն ավարտեց իր աշխատանքները «Ինտերնացիոնալի» հնչյունների ներքո։

Leave a Reply

Your email address will not be published.