ՀԿԿ ԿԵՆՏԿՈՄԻ ԲՅՈՒՐՈՅՈՒՄ

ՀԿԿ ԿԵՆՏԿՈՄԻ ԲՅՈՒՐՈՅՈՒՄ

Ինֆորմացիոն հաղորդագրություն

Սույն թվականի սեպտեմբերի 25ին տեղի ունեցավ ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի նիստը, որին ներկա էր նաև Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցության Կենտկոմի քարտուղար, ՌԴ Պետդումայի պատգամավոր, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Կազբեկ Տայսաևը: ՀԿԿ Կենտկոմի բյուրոն որոշեց առաջնորդվել նախապես հաստատված ծրագրով և սեպտեմբերի 26 ին անցկացնել ՀԿԿ Կենտկոմի պլենումը, որի ժամանակ պետք է տեղի ունենան Առաջին և երկրորդ քարտուղարների, ինչպես նաև Կենտկոմի քարտուղարների ընտրություն։

ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի ժամանակ կուսակցական տոմսեր հանձնվեցին Կոմկուսի շարքերը համալրող նոր անդամներին։

Leave a Reply

Your email address will not be published.