Մեր մասին

Home Մեր մասին

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը կազմավորվել է 1920 թվականի ամռանը՝ Հայաստանում գործող կոմունիստական (բոլշևիկյան) կազմակերպությունների միավորման հիման վրա և մինչ այժմ, ոչ մի օր, չի դադարեցրել իր գործունեությունը։

19 րդ դարի վերջին և 20 րդ դարի սկզբին Հայաստանի և այդ թվում Լեռնային Ղարաբաղի տարածքում գործող բոլշևիկյան կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի կոմկուսի հիմնադրման գործում ակնառու դեր են խաղացել Ստեփան Շահումյանը, Բոգդան Կնունյանցը, Ալեքսանդր Մյասնիկյանը, Ստեփան Ալավերդյանը, Սարգիս Կասյանը, Ասքանազ Մռավյանը, Արշավիր Մելիքյանը և այլ նշանավոր գործիչներ։

1920թվականի նոյեմբերի 29 ից Հայաստանում իշխանության են եկել կոմունիստները։ Խորհրդային իշխանության տարիներին Կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ Հայաստանը դարձավ զարգացած արդյունաբերության ու գյուղատնտեսության, առաջավոր գիտության, ծաղկուն մշակույթի հանրապետություն։

Հայ ժողովրդի բազմադարյան պատմության ընթացքում առաջին անգամ, 70 տարի անընդմեջ, Հայաստանի հողում պատերազմներ չեն եղել, բնակչությունը աճել է 700 հազարից հասել է 3,5 միլիոնի։ Կազմակերպվել է հայրենադարձություն, Հայաստանը դարձել է համայն հայության մայր հայրենիքը։

Այժմ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը հանդիսանում է արտախորհրդարանական ընդդիմադիր ուժ՝ իր հզոր գաղափարներով և ապագայի հստակ տեսլականով։